ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ՔՊ-ն ի՞նչ դիրքորոշում է հայտնելու պատգամավորներ Տարոն Մարգարյանի եւ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդության մասին։
«Երբ որ դատախազը կգա, կներկայացնի, կորոշենք։ Երեկ մեզ մոտ մի փոքր քննարկում է եղել չաթային մակարդակում, խմբակցությունը կքննարկի եւ կարծիք կներկայացնի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Սա քաղաքական հետապնդում է, որովհետեւ 7 տարուց ավելի Տարոն Մարգարյանի, ՀՀԿ ԳՄ, խորհրդի եւ շարքային կուսակցականների նկատմամբ հալածանքներ կան։ Պարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված այդ շինծու բեմականացումից հետո վաղը եւս մեկ ճեպազրույցով կանդրադառնանք»։
Ալեն Սիմոնյանն այսօր նաեւ հայտարարել էր, թե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ չէ՝ հորդորելով նշել որեւէ միջազգային կառույց, որը Աշոտյանին քաղաքական բանտարկյալ է համարել։ Ի պատասխան Մամիջանյանը հիշեցրեց, որ մասնավորապես ԵԺԿ-ն է նման գնահատական տվել Աշոտյանի գործի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լրացում. «Քիչ առաջ, Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա ,և դրա մասին ոչ մի համապատասխան կառույց զեկույց կամ տվյալներ չունի: Պարոն Մամիջանյանը և ոչ միայն որպես օրինակ բերեց EPP կուսակցության անդրադարձը , որը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, և Կենտրոնամետ դեմոկրատների միությունը, որը, միություն է, մի շարք միջազգային անհատներ,- իր տելեգրամյան ալիքում մասնավորապես գրել է Ալեն Սիմոնյանը:- Աշխարհում կան քաղբանտարկյալների հարցով զբաղվող և զեկույցներ հրապարակող կոնկրետ կառույցներ, ԿՈՆԿՐԵՏ ինչպիսիք են
Amnesty International -ը,
Human Rights Watch -ը, կամ գոնե
Կարմիր Խաչը, որը հաճախ, բացի իր բուն գործունեությունից, զբաղվում է նման մոնիտորինգով:
Այսպիսով ևս մեկ անգամ արձանագրեցինք
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չկան»: