Լրահոս
Օրվա լրահոսը

Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Դավիթ Մելքումյան

Մարտ 25,2025 12:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։

«Բանակցություները երեք փուլով էին։ Առաջին հանդիպումից հետո օր ու գիշեր ես հանդիպումներ էի ունենում մեր բնակչության հետ, որոնք այդ պահին Ստեփանակերտում էին։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեր բնակչությանը բառ առ բառ ասել եմ ու բացատրել։ Մանավանդ, այս վերջին ժամանակներում, երբ ինտրիգներ են մտցրել, թե Եվլախում փակ ու գաղտնի բանակցություններ են եղել, կեղծ շահարկումներ են»,- ասել է մեր զրուցակիցը։

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Մեր պատվիրակությունը լիազորված չէր ստորագրել նման փաստաթղթեր»,- եզրափակել է Դավիթ Մելքումյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31