Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը Հայաստանում չկա և չի եղել, ուստի, որպես կանոն, պատգամավորների հետապնդումը դուրս է եղել իրավական շրջանակներից և երբեք վստահություն չի ներշնչել. Տիգրան Աթանեսյան

Մարտ 25,2025 12:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ խորհրդարանը քննարկում է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց, ապա այն կամա, թե ակամա գործում է որպես դատարան: Դա հայտնի երևույթ է աշխարհում, կարելի է բերել որպես օրինակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը: Այն գործում է որպես դատարան ԱՄՆ նախագահին իմպիչմենթ հայտարարելու հարցում:

Եթե խորհրդարանը գործում է որպես դատարան, ապա պետք է ապահովվեն արդարադատության նվազագույն պայմանները: Մեղադրողը` գլխավոր դատախազը պարտավոր է ներկայացնել իր միջնորդագրին կից բոլոր ապացույցները և քննարկումը պետք է լինի բացառապես դրանց շրջանակներում: Պատգամավորը պետք է օգտվի պաշտպանության իրավունքից, ունենա այն նախապատրաստելու ժամանակ: Կողմերը պետք է ունենան բացարկի իրավունք` պատգամավորների մեջ կարող են լինել նրանց անձնական ընկերները և թշնամիները (խոսքը չի գնում քաղաքական ընդդիմախոսների մասին):

Դեռ ավելին` միջնորդագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացվելուց առաջ պետք է արժանանա հատուկ հանձնաժողովի հավանությանը: Այդ հատուկ հանձնաժողովը պետք է կազմավորվի խմբակցությունների հավասար ներկայացվածության սկզբունքով` քաղաքական շարժառիթներով հետապնդումը հնարավորինս բացառելու համար:

Ի վերջո, քվեարկությունը պետք է լինի բաց և անվանական` դատավորը չի կարող թաքնվել:

Այս ամենը Հայաստանում չկա և չի եղել, ուստի, որպես կանոն, պատգամավորների հետապնդումը դուրս է եղել իրավական շրջանակներից և երբեք վստահություն չի ներշնչել անկախ այն բանից, թե եղել է հիմնավոր, թե` ոչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31