«Չեմ կարծում, որ փակուղի է, երեւի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը՝ ստորագրելու եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Կարծում եմ, որ կրակոցները, որոնց դուք մատնանշում են, որոնք իրենց մամուլում տեղ են գտել, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին երկկողմ հետաքննության առիթ հանդիսանալ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների հետ կապված, թե հետագա հրապարակումների վերաբերյալ որեւէ մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, նախկինում հայկական մարտավարությունն այնպիսին է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով,որ հայերը մեկ է, չեն համաձայնելու։
Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, որ սա միակողմանի զիջումների ու Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ է, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ընդդիմությունն առաջին հերթին այդ տեքստը տեսե՞լ է, որ նման բան է ասում։ Երկրորդ, ո՞նց կարող է միակողմանի լինել, եթե բոլոր դրույթները վերաբերում են երկու կողմին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Առաջին ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Բազմիցս հայտարարվել է, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմին։ Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ