Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչանյութերը պետք է հեռացվեն համայնքի ղեկավարի կողմից. «Ականատես» դիտորդական առաքելություն

Մարտ 25,2025 11:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ականատեսի օրագիր N9

Քարոզչանյութերի մասին

Նախընտրական քարոզարշավը Գյումրիում թեժ փուլում է։ Մասնակից քաղաքական ուժերի մեծ մասը տարածում են քարոզչական տպագիր նյութեր։ Այս նյութերը, սակայն, հաճախ կիրառվում են օրենքի պահանջների խախտմամբ,

քանի որ՝

  • փակցվում են չսահմանված կամ արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքեր, լուսասյուներ, առևտրի կետեր, այլ հասարակական տարածքներ,
  • չեն պարունակում օրենքով պահանջվող մակնշում՝ տեղեկատվություն տպաքանակի, տպարանի, պատվիրատուի վերաբերյալ,
  • գերկենտրոնացած են մեկ վայրում՝ առանձին կուսակցությունների քարոզչական պաստառներ ծածկում են ամբողջական փողոցներ՝ հնարավորություն չտալով այլ ուժերին ներկայացված լինել տվյալ տարածքում,
  • ասոցացվող են՝ պատրաստվում ու տարածվում են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից՝ անհնարին դարձնելով քարոզչանյութերի համար կատարվող ծախսերի վերահսկողությունը։

Օրենքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչանյութերը պետք է հեռացվեն համայնքի ղեկավարի կողմից, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ։ Սակայն այս լիազորությունը ևս մեծ մասամբ չի իրագործվում։

Որոշ քարոզչանյութեր վնասվել են մարտի 24-ին՝ «Սրբազան պայքար» շարժման կողմից՝ վերջինիս «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։ Հարկ է նկատել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածն արգելում է քարոզչանյութերը որևէ եղանակով վնասելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի 11-րդ կետը 50.000-100.000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսում նախընտրական ժամանակահատվածում քարոզչանյութերի համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ վնասելու համար։

«Ականատես» դիտորդական առաքելություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31