Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալ մեդիայի գործակալությունը պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհի մի մասը

Մարտ 25,2025 11:15
«Ազատություն». ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել մարտի 1-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածի համար Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը՝ 7,46 միլիոն դոլարը։ USAGM-ն նման որոշում է կայացրել մարտի 24-ին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով նիստից առաջ։

«Գործակալությունը անհապաղ քայլեր է ձեռնարկել՝ գումարը հատկացնելու համար», – ասվում է USAGM-ի նամակում։

Ավելի ուշ կայացած դատական լսումների ժամանակ USAGM-ի շահերը ներկայացնող Արդարադատության դեպարտամենտի փաստաբան Էբիգեյլ Ստաուտն ընդգծել է, որ գործակալության և «Ազատության» միջը կնքված դրամաշնորհային համաձայնագիրը, իրավունք է տալիս գործակալությանը դադարեցնել պայմանագիրը, եթե «Ազատությունը» չկատարի դրանում նշված կետերը»:

«Ազատություն» ռադիոկայանի իրավաբաններից Դեյվիդ Զիոնցն էլ հակադարձել է՝ նշելով, որ «անիմաստ կլիներ», եթե Կոնգրեսը հաստատեր ֆինանսավորումն այնպես, որ միայն գործակալությունները կարողանային այն տնօրինել՝ ինչպես ցանկանան:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31