Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյ» թատրոնը վերադառնալու է։ Բայց Վարդան Մկրտչյանը չի լինելու այդ պատմության մեջ. Սարգիս Արզումանյան

Մարտ 24,2025 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է.

«Ապօրինություն։ Վերջնական ոչնչացում։ Մշակույթի նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականության գագաթնակետ։

Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻՆ՝ այս անգամ ոչ միայն ֆիզիկապես ջնջելով այն, այլև բառացիորեն հողին հավասարեցնելով հանդիսատեսի տեղերը։

Սկզբում փակեց թատրոնը, հետո ջնջեց անունը, հետո պոկեց պատերից  պատմությունը, իսկ հիմա անցել է վերջին քայլին՝ հեռացրել է դահլիճի նստատեղերը, որպեսզի ոչ ոք չվերադառնա, ոչ ոք չնստի, ոչ ոք չխոսի, ոչ ոք չպահանջի։

Սա ոչ թե վերանորոգում է, այլ մշակութային վանդալիզմ

Ամեն պատրվակ, որ կհնչի, սուտ է։

Ոչ ոք չի վերանորոգում թատրոն՝ նրա պատմությունը պոկելով պատերից, դռները փոխելով ու նստատեղերը վերացնելով։

Սա նպատակային ոչնչացում է։

Սա վրեժխնդրություն է։

Սա խորը ատելություն է ««Գոյ» թատրոնի, նրա արվեստի, նրա անցյալի, նրա գաղափարախոսության նկատմամբ։

Վարդան Մկրտչյանի ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԿՈՐԾԱՆԻՉ, ԱՆԱՐՎԵՍՏ ԵՎ  ԹՈՒՅԼ ՄԱՐԴ

Նա մնալու է ոչ թե որպես արվեստի գործիչ, այլ որպես մշակութային ավերիչ։

Մարդ, ով չունի ոչ արվեստի հանդեպ սեր, ոչ պատմության նկատմամբ հարգանք, ոչ էլ ղեկավար լինելու էթիկա։

Մարդ, ով ոչնչացնում է ոչ թե պարզապես նստատեղերը, այլ հանդիսատեսի և թատրոնի կապը։

Մարդ, ով ավելի շատ վախենում է դատարկ նստարաններից, քան լի դահլիճից։

Մարդ, ով վերջում մնալու է դատարկ թատրոնում, միայնակ իր ստորությունների հետ։

Նրա  բոլոր  գործողությունները,  թշնամանքը, անպատասխանատու վարքագիծը չեն կարող մնալ առանց հետևանքների։

«Գոյ» թատրոնը միայն պատեր ու բեմ չէ։

«Գոյ» թատրոնը մարդիկ են, ովքեր պայքարելու են մինչև վերջ։

Եվ եթե նա կարծում է, որ նստատեղերը հանելով ավարտել է «Գոյ» թատրոնի պատմությունը, ուրեմն նա ավելի թույլ ու անհեռատես է, քան կարելի էր պատկերացնել։

«Գոյ» թատրոնը վերադառնալու է։

Բայց Վարդան Մկրտչյանը չի լինելու այդ պատմության մեջ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31