Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա օրինակ մի դատախազ ամուսնանում է, լավ, թող հարսանիքին չկանչեն, բա ես չիմանա՞մ. Էդգար Ղազարյան

Մարտ 24,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հետ մենք համաձայն չենք: Մենք կարծում ենք, որ այն խափանման միջոցը, որ կիրառվել էր մոտ քսան օր առաջ առաջին ատյանի դատարանի կողմից նախաքննության ժամանակ, հիմա էլ դատարանի կողմից վերահաստատվեց, համաչափ չէ»,- այսօր հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր սկսվեցին հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նախնական դատալսումները։

Հիշեցնենք նաեւ, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Այսօր նիստի ժամանակ, պաշտպանական կողմը միջնորդում էր փոխել ընտրված խափանման միջոցը՝ այն համարելով հանիրավի ու անտրամաբանական:

Էդգար Ղազարյանն ասաց, որ որեւէ առիթ չի տվել կասկածելու, որ ինքը կարող է խուսափել վարութային գործողություններից կամ փախնի հանրապետությունից. «Ենթադրենք ինձ առաջադրվել է մեղադրանք ու ես չեմ ընդունել առաջադրված մեղադրանքը: Հարց է առաջանում՝ ինչի պետք է մտածեմ փախուստի դիմելու կամ վարութային որեւէ գործողությունից խուսափելու համար»: Սակայն դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստից հետո Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց, որ իրենց պնդումն այն է, որ Ղազարյանի արած արտահայտությունները որեւէ կերպ չեն տեղավորվում նշված հոդվածի շրջանակում: Հետագա դատական նիստերի ժամանակ դրա մասին կխոսեն:

Էդգար Ղազարյանն էլ մեկնաբանեց հանրային մեղադրողի՝ նիստի ընթացքում պաշտպանական կողմին ուղղված հարցը, թե ուզում եք ցուցա՞կ ներկայացնենք, թե ում մասին չեք կարող որեւէ արտահայտություն անեք: Թե ինչ ցուցակներ նկատի ուներ դատախազը, Ղազարյանը հումորով պատասխանեց. «Դե ինչ որ պահանջվում է, օրինակ բոլոր դատախազների ցուցակը, նրանց ընտանիքի անդամներինը: Հիմա օրինակ մի դատախազ ամուսնանում է, բա ես չիմանա՞մ: Լավ, թող հարսանիքին չկանչեն, անհրաժեշտ չեմ համարում գնամ հարսանիքին, մասնակցեմ, նվեր տանեմ: Բայց գոնե ասեն՝ էս ինչն ամուսնացել է, այսուհետեւ սա էս ինչ դատախազի կինն է…կամ հաջողություն է լինում, երեխա են ունենում, բա ես չիմանա՞մ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31