Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Ահա հակիրճ ամփոփումը․
Քաղաքական լարված իրավիճակում Էրդողանը անդրադարձ է կատարել այնպիսի հարցերի ինչպիսիք են՝ Ռամադանի խաղաղության մաղթանքները, եվրոպական երկրների հետ երկխոսության ակտիվացումը, թուրք-ամերիկյան հարաբերությունները, ազգային տոները և այլն:
Սակայն այս ամենի հետ մեկ տեղ փոքր-ինչ անդրադառնալով ներքին քաղաքական վիճակին Էրդողանը նշել է, որ տուժած ոստիկանների, խանութպանների ջարդված ապակիների, վանդալների հարձակումների արդյունքում վնասված հասարակական ունեցվածքի միակ պատասխանատուն ընդդիմության գլխավոր առաջնորդն են և նրա համախոհները։
Կարդացեք նաև
Ներքին քաղաքական իրավիճակին իշխանության արձագանքներից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմությանը վերաբերվող հարցերը նրանք փորձում են ներկայացնել որպես մանրուք:
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք