Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ համատեքստում զարգացումները

Մարտ 24,2025 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ համատեքստում ընթացող քննարկումներին։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով կատարված աշխատանքները՝ անդրադարձել է արդեն իսկ մեկնարկած բանակցություններին, գործառնական փուլին և աշխատանքների համակարգմանը։ Նա նշել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի Գործողությունների ծրագիրը։

Մեգլենա Կունևան ներկայացրել է վիզաների ազատականացման Բուլղարիայի փորձը՝ անդրադառնալով այդ համատեքստում կատարված աշխատանքներին և այն ինստիտուտներին, որոնք ձևավորվել են ի նպաստ վիզաների ազատականացման գործընթացների արդյունավետ համակարգման, կառավարման և իրականացման։ Նա ներկայացրել է նաև պետության համար մի շարք կարևոր ասպեկտներ և մուտքի արտոնագրերի ազատականացումից հետո գրանցված հաջողություններ։
Հանդիպմանը քննարկվել են նաև տեսական և գործնական բնույթի այլ հարցեր։

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31