Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի քննարկումը փակ է եղել, ճարտարապետները շեշտադրել են հեղինակային իրավունքի հարցերը

Մարտ 24,2025 18:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի քաղաքապետարանի հայտարարած Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար հայտարարված բաց մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն: Այն 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որը հիմնադրվել է 2024 թ., եւ այստեղ գլխավոր շահառուն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսա Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5 % մասնակցությամբ: Նա նախկինում դատապարտված է եղել խարդախության համար։

Հայաստանի ճարտարապետների պալատը կասկածահարույց էր համարել, որ հենց «Ջի Թի Բի դիվելոփմենթն» է հաղթող ճանաչվել մրցույթում, նաեւ բաց նամակ էր հրապարակել, որտեղ ի թիվս այլնի՝ նշել էր, որ Կասկադ համալիրը հանդիսանում է Երեւանի մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից մեկը, այն Երեւանի քաղաքաստեղծ հանգույցներից է եւ որպես քաղաքային դոմինանտ կառույց՝ ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար թելադրող դիրք ունի, ու Ալեքսանդր Թամանյանի մշակած գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքի կարեւոր մասն է կազմում:

Նշենք, որ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի թեմայով քննարկումն անցավ դռնփակ: Նիստի ավարտից հետո ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշեց, որ քննարկման ժամանակ հիմնական հարցերը կապված էին Կասկադի հեղինակային իրավունքների եւ գործող հեղինակ՝ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի մասնակցությանը՝ տվյալ նախագծին: Նա նաեւ տեղեկացրեց, որ Սարգիս Գուզադյանի, Ջիմ Թորոսյանի հարազատները ներկայացուցիչ են ընտրել Կարեն Բալյանին, որը կմասնակցի նախագծի զարգացմանը: Հավելեց, որ երբ էսքիզային նախագիծը պատրաստ լինի, հանրային քննարկում կլինի, ու առաջինը կքննարկվի ճարտարապետների պալատում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31