Լրահոս
Օրվա լրահոսը

Ախր դուք լավ գիտեք, որ Եվրոպական միությունն անվտանգության համակարգ չունի։ Ինչո՞ւ եք մեր ժողովրդին նման ուղերձներ հղում. Մարուքյանը՝ Արտակ Զեյնալյանին

Մարտ 24,2025 17:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, պատասխանելով անվտանգության ոլորտում ԵՄ-ից Հայաստանի ակնկալիքների վերաբերյալ հարցին, հայտարարել է.

«Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք ԵՄ անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որպեսզի այն տարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, կդառնա նույն անվտանգության համակարգի մաս, ինչ ունի Միությունը…»,- նշել է Զեյնալյանը։

Սիրելի Արտակ, ախր դուք լավ գիտեք, որ Եվրոպական միությունն անվտանգության համակարգ չունի։ Ինչո՞ւ եք մեր ժողովրդին նման ուղերձներ հղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31