Մարտի 22-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելեց լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը:
Դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիի հետ, որը բարձր գնահատեց ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է իրականացնել պահակային ծառայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղապահների մեծ մասը գտնվել են բունկերներում:
Վահագն Աթաբեկյանը ողջունեց հայ խաղաղապահներին, շնորհակալություն հայտնելով գերազանց ծառայության և Լիբանանում կայունության և խաղաղության հաստատման հարցում գործուն մասնակցության համար:
Լիբանանում Հայաստանի դեսպանություն