Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին, ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ս․-ն հայտնել է, որ ժամանելուց հետո՝ մինչ ինքնաթիռից իջնելը, հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: