«Հետք». Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով:
Մասնավորապես դադարեցվել են «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարությունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները:
Աննա Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են ընթացակարգային խախտումներով:
Աննա Ավետիսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամկետում համայնքի ղեկավարի որոշումները երբևէ չի ստացել: Բացի այդ, մինչև լիազորությունների դադարեցումը համայնքի ղեկավարի կողմից համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև քննարկումներ կազմակերպելու համար կահավորված սենյակ կամ դահլիճ չի տրամադրվել ո՛չ իրեն, ո՛չ խմբակցության որևէ անդամի:
Կարդացեք նաև
Ավագանու արդեն նախկին անդամն ասաց, որ 2024թ. հոկտեմբերի 24-ի ավագանու նիստում, երբ ընտրում էին համայնքի ղեկավար, որին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, տեղեկացրել է, որ խոչընդոտվում է խմբակցության ավագանու անդամների, այդ թվում՝ իր ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Նա դիմել է նորընտիր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին՝ ապահովելու պայմաններ մշտական հանձնաժողովի նիստերում խմբակցության անդամ ավագանիների մասնակցության համար և ապահովել օրենքով սահմանված պայմանները ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման համար: Այս մասին Աննա Ավետիսյանը նշել է նաև իր հացադիմումում:
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: