ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերի հայտարարությունից տեղեկանում ենք.
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։
Բարի կամքի այս ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայում կարիքավորներին, այլ նաև ցույց է տալիս երկկողմ երկխոսության հավելյալ արժեքը և ամրապնդում Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող երկխոսությունը՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»: