Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո վրացի երկրպագուների անթույլատրելի պահվածքին:
«Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Հայատյացությունը կամ վրացիների հանդեպ նախանձը և առհասարակ Կովկասի պետությունների և ժողովուրդների միջև կոնսոլիդացիայի փոխարեն առճակատման խթանումն ու հրահրումը, մշտական հակամարտության պատկեր ստեղծելը, ռուսական իմպերիալիզմի ավանդական լծակն էր»:
Կարդացեք նաև