Լրահոս
Օրվա լրահոսը

Նախքան «հին» և «հիվանդ» ծառերից ազատվելը, եկեք նախ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից․ Սամվել Հակոբյան

Մարտ 24,2025 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքան գրառումը

Լսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի ելույթը այսօրվա գործավարական նիստին՝ թվում է, թե նա սպասում է, որ ծափահարենք ու իր ճակատը պաչենք Թումանյան փողոցի 85 ծառը կտրելու համար:

Ես մասնագետ չեմ այս ոլորտում, բայց որոշ հետազոտություն անելուց հետո եկա այն եզրակացության, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ այդքան հիվանդ լինել, որ անհրաժեշտ լինի դրանք կտրել։ Մինչդեռ մենք բոլորս տեսնում ենք, որ այս ծառերը լիարժեք կատարում էին իրենց հիմնական գործառույթը՝ տերևներ էին տալիս, ստվեր ապահովում և պաշտպանում երևանցիներին ամառվա խեղդող արևից։

Եվս մեկ ուշագրավ փաստ. ասում են՝ այդ ծառերը ծեր էին ու իրենց ժամանակն արդեն սպառել էին։ Բայց դրանք տնկվել են խորհրդային տարիներին, մինչդեռ բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ համացանցը, նշում են, որ մանրատերև թեղիները (Ulmus parvifolia) կարող են ապրել մինչև 100 տարի։ Բացի այդ, դրանք հիանալի կերպով հարմարվում են Երևանի կլիմային, քանի որ ունեն բարձր դիմադրողականություն շոգին, օդի աղտոտվածությանը, երաշտին և նույնիսկ որոշ հիվանդություններին։ Այս ամենը նշանակում է, որ ոչ թե ծառերն էին «մահացած», այլ հերթական անգամ սպանվում է քաղաքի կանաչ տարածքը։

Բայց եթե մի պահ մի կողմ դնենք ծառերի հարցը, ապա ես մեծ հաճույքով կուզենայի, որ Արմեն Բեգոյանի տրամաբանությունը կիրառվեր պետական մակարդակով, բայց ոչ թե ծառերի, այլ պաշտոնյաների նկատմամբ։ Որովհետև այո՛, նրանք իսկապես հիվանդ են՝ կոռուպցիայով, անպատասխանատվությամբ ու անբարոյականությամբ վարակված։ Նրանց ներկայությունը մեր «անտառում»՝ մեր երկրում, սպառնում է ոչ միայն ծառերին, այլ նաև օդին, ջրին, բնակչությանը, ընդհանրապես՝ կյանքի շարունակականությանը։ Այնպես որ, նախքան «հին» և «հիվանդ» ծառերից ազատվելը, եկեք նախ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31