Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ութերորդ տուրում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով պարտության մատնելով ֆրանսիացի գրոսմայստեր Փոլ Վելտենին՝ 6,5 միավորով վրացի Բաադուր Ջաբավայի, իսպանացի Դանիիլ Յուֆֆաի, նորվեգացի Արյան Տարիի եւ գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց թուրք Մուստաֆա Ըիլմազին ու 6,0 միավորով առաջատարներից հետ է մնում կես միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ