Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով վարվող երկխոսությունն այսօր ԵՄ կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է։ Որեւէ այլ պետության հետ այսօր նման երկխոսություն չկա։ Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Սա ինքնին ցուցիչ է՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանը վերաբերող որոշակի առանձնահատկություններ»,- ասաց նա։
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստանը երկրորդն հայտն է արդեն ներկայացրել՝ այս տարվա համար եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու նպատակով։
Արման Եղոյանն ասաց, ՀՀ-ն ԵՄ անդամության թեկնածու չհանդիսացող, առավել եւս Ասոցացման համաձայնագիր չունեցող միակ երկիրն է, որը խաղաղության գործիքով աջակցություն է ստացել։ «Սա եւս Եվրամիության կողմից ակնհայտ քաղաքական դիրքորոշման արտահայտում է»,- հավելեց Եղոյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ