Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լավագույն նախաձեռնությունն է մարզի բնակչությանը ավելի մոտեցնելու մշակութային կյանքին»․ Գավառում հյուրընկալվել էր Երևանի Մնջախաղի թատրոնը

Մարտ 24,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հերթական՝ 4-րդ բեմադրությունը ներկայացվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի հերթական հյուրը Երևանի Մնջախաղի թատրոնն էր՝ «Դեպի ներս» բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Նաիրա Եդիգարյան։

Բեմադրությունը դիտեցին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների ավագ տարիքի դպրոցականներ, մանկավարժներ, կրթամշակութային այլ հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

«Սա լավագույն նախաձեռնությունն է մարզի բնակչությանը ավելի մոտեցնելու մշակութային կյանքին և հնարավորություն տալու մարզի թատերասեր հանրությանը տարբեր թատերական խմբերի ներկայացումներ դիտելու։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և ԿԳՄՍ նախարարությանը, ու թող որ նման գեղեցիկ նախաձեռնությունները շարունակական լինեն մեր մարզում»,- փաստում է գեղարքունիքցի հանդիսատեսը։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31