«Ազատություն» – Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։
Կիրակի օրը Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու են ընտրել Իմամօղլուին:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ փրայմըրիզում Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետի օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։
Իմամօղլուն էլ այս կապակցությամբ X-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ «Ցանկանում եմ Սիլիվրիի բանտից ձեզ հետ կիսվել ինձ շատ ուրախացնող նորությունով՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ, ովքեր տառապում են իշխանության ճնշումներից, քայքայված տնտեսությունից, անկարողությունից ու ապօրինություններից քվեարկել են և Էրդողանին ասել են՝ «բավական է»։
Կարդացեք նաև
Silivri Cezaevi’nden beni çok mutlu eden bir haberi sizlerle paylaşmak istiyorum.
— Ekrem İmamoğlu (@ekrem_imamoglu) March 23, 2025
Cumhuriyet Halk Partimizin Cumhurbaşkanlığı önseçiminde rekor düzeyde bir katılım gerçekleşti.
15 milyon vatandaşımız oy kullandı. İktidarın zulmünden, tarumar edilen ekonomiden,…