Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակողմանի ստորագրման մասին խոսք չի գնում, վարչապետն ասաց իր պատրաստակամության մասին»․ Պարույր Հովհաննիսյան

Մարտ 24,2025 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե կա՞ այդպիսի իրավական հնարավորություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը կարող է միայնակ ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկվող փաստաթուղթը։

«Վարչապետը վերջին հարցազրույցում շատ պարզ հայտարարեց, նա ասում էր իր պատրաստակամության մասին։ Իհարկե, միակողմանի ստորագրման մասին խոսք չէր գնում, նա կարծես լիարժեք բացատրեց»,- ասաց նա։

Պարույր Հովհաննիսյան

Հարցին՝ ի վերջո այդ փաստաթուղթը պայմանագիր է, թե՞ համաձայնագիր, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա իրավական հարց է, չի կարող հստակ ասել։

Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ փաստաթղթի ստորագրումից հետո անգամ Բաքուն կարող է հարձակվել։ Հարցին, թե այս դեպքում, երբ կատարվում են Բաքվի բոլոր պահանջները, Հայաստանն անպաշտպան չի՞ լինի, նա պատասխանեց․ «Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը։ Իհարկե, համաձայնագրի կնքումը եւս քայլ է, որպեսզի ապահովենք նման իրավիճակը։ Համաձայնագրի դեպքում այդ ռիսկը նվազում է, քանի որ ունենք նաեւ միջազգային հանրության ուշադրությունը»։

Միջազգային երաշխիքներ լինելո՞ւ են, հարցին էլ Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կարեւորագույն երաշխավորողը դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, եւ տեսանք, որ ԱԽ բոլոր հինգ մշտական անդամները ողջունեցին այս գործընթացը։ Միջազգային ինստիտուտներն այնտեղ են՝ թե ԵԱՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, թե այլ ձեւաչափերը»։

Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, թե կարող են ներգրավվածություն ունենա «խաղաղության պայմանագրի» կնքման գործընթացում, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հնարավորությունը միշտ էլ կար, Ռուսաստանը ներգրավված էր նաեւ նախկինում։ «Մենք բոլոր գործընկերների հետ, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, արձագանքում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ հետ խորհրդակցություններ են ընթանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31