Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն իրավաբանական հարթակը չի նշանակում, որ թատրոնի բովանդակությունը փոխվում է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Գոյի» եւ Սունդուկյանի միավորման մասին

Մարտ 24,2025 12:42

Aravot.am-ի հարցին՝ ի վերջո ի՞նչ փոխզիջումային լուծում գտնվեց «Գոյ» թատրոնի համար, եւ արդյոք թատրոնների վերամիավորման արդյունքում լուծվո՞ւմ են թատրոնների խնդիրները, «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիսով հանդես եկող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսպես արձագանքեց. «Վերջին մեր խոսակցությունը եղել է հետեւյալը՝ մեր դռները միշտ բաց են: Դա ասելով՝ ես խոսում եմ Սունդուկյանի անվան թատրոնի շենքի մասին: Առարկայական ձեւով այն դահլիճը, որտեղ «Գոյը» տարիներ շարունակ իրականացրել է իր գործունեությունը, իրենց առաջարկել ենք տարեկան 120-ից ավելի օրեր, որպեսզի «Գոյը» խաղա իր ներկայացումները, ներկայացնի իր գործունեությունը իր հանդիսատեսին: Սա եղել է առաջարկ, որին պատասխան չի տրվել»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաեւ ընդգծեց. «Գոյը» եւ Սունդուկյան թատրոնը իրավաբանորեն միացնելու դեպքում պետք է իրենց առանձնահատկությունները պահպանեն: Ե՛վ Սունդուկյան թատրոնը՝ որպես ակադեմիական թատրոն, ե՛ւ «Գոյը» որպես փորձարարական յուրահատուկ թատրոն: Եթե իրավաբանական հարթակը նույն է, դա չի նշանակում, որ թատրոնի բովանդակությունը փոխվում է»

 Տեսանյութն՝ ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31