Մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
Քննության ընթացքին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալները և ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։
Կարդացեք նաև
Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, շարային ու մասնագիտական պատրաստություն առարկաներից։
ՀՀ ՊՆ