Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծն առգրավվել է

Մարտ 24,2025 12:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։

Հարուցված վարչական վարույթի  շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած  բեզոարյան այծի 1 առանձնյակ։

Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։

Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է՝ 15.000.000 դր.։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

ԲԸՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31