Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ»․ Պարույր Հովհաննիսյան

Մարտ 24,2025 11:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդների մանդատի երկարաձգումը եւս երկու տարով շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ապահովմանը եւ էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս ասաց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա անդրադարձավ անվտանգության ոլորտում ԵՄ կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե վիզաների ազատականացման հարցում ի՞նչ ժամկետներ կան, Պարույր Հովհաննիսյանն ասաց․ «Բանակցությունները մեկնարկեցին դեկտեմբերին, ԵՄ գործընկերները միշտ խուսափում են կոնկրետ ժամկետը նշել։ Բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը՝ նման գործընթացները տեւում են 3-6 տարի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31