Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է. նրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. դեսպան Դըկոտինյի

Մարտ 24,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է.

Սկսում եմ այցը Սյունիք՝ բարեկամության, համերաշխության և աջակցության ոգով։
➡️ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է.
➡️ Նրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ, առանց վախի և սպառնալիքների։

Սյունիքի մարզի Արավուս գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։
➡️ Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այնտեղ դիսպանսեր է հիմնել
➡️ Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ իր համոզմունքներին։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը: 

Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։ Շնորհակալություն կենտրոնի տնօրեն տիկին Կարմեն Ապունցին ընդունելության համար։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31