Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերը կարգավորվում են հարկային օրենսգրքով. արդարադատության նախարարության նախագիծը դրանց չի վերաբերում

Մարտ 24,2025 17:23

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ  վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։ Ավելին, Արդարադատության նախարարության ներկայացրած այդ նախագիծը չի վերաբերում ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերին։  Այսինքն, նախագիծը որևէ կերպ չի անդրադառնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմվող վարչական ակտերի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև կատարման ժամկետների վերաբերյալ կարգավորումներին:

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերը, դրանց կատարման կամ անբողոքարկելի դառնալու ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով։

Մասնավորապես, Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն, հարկային մարմնի կողմից սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ Օրենսգրքով սահմանված հարկի, տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Օրենսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա և վճարման 10-օրյա ժամկետների համար տույժեր չեն հաշվարկվում:

Իսկ 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31