Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև

Մարտ 24,2025 11:32

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ:

Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը` RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը:

Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը և վերջին տասնամյակում հետևողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա-դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ (ԶԼՄ-ների շուրջ 2/3-ը իշխանության ուղիղ կամ անուղղակի վերահսկողության ներքո է): Ավելի մանրամասն կարող եք կարդալ իմ վերջերս հրապարակված գիտական հոդվածում։

Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ոչ մի րոպե լուր չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31