Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվել են դեֆորմացված, ծեր, հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքներ, Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի. Արմեն Բեգոյան

Մարտ 24,2025 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տունկի բուն աշխատանքները սկսել ենք իրականացնել փետրվարի երկրորդ կեսից, ձմեռային հատվածում առաջին անգամ Երևանում իրականացվել է մշտադալարների տունկ: Երեւանում տնկվել են մշտադալար 250 հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղեւնիներ:

Մարտի 10-ից Երեւանում մեկնարկել են նաեւ սանիտարական էտի եւ ձեւավորման աշխատանքները, ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների՝ իրականացվում են ավտոբուսային երթուղիներին խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էտի աշխատանքներ»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Նիստը վարում էր ոչ թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Ներառված են նաեւ 300 բակեր՝ բնակիչների դիմումների հիման վրա, 19 այգիներ եւ 18 փողոցներ եւ պողոտաներ»,-հավելեց Արմեն Բեգոյանը: Նա նշեց, որ էտի աշխատանքները նախատեսված է իրականացնել մարտի 10-ից մինչեւ ապրիլի 10-ը, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանների կտրուկ տաքացումը՝ հնարավոր է, որ քաղաքի հարավային շրջաններում էտի աշխատանքներն ավարտվեն ապրիլի 1-ին:

Արմեն Բեգոյանը նաեւ տեղեկացրեց, որ մարտի 20-ից սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված, ծեր, հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները Թումանյան փողոցում. «Թումանյան փողոցում 60 տոկոսից ավելին դեռեւս անցյալ տարվանից էր իրականացվել, այս տարի իրականացվել է մնացած հատվածը: Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի: Փողոցից հեռացվել են բացառապես թեղի տեսակի ծառատեսակները, փորձել ենք պահպանել միայն 30՝ քիչ թե շատ վտանգավորության աստիճան չունեցող թեղիները, որոնք ըստ մասնագետների այս պահին չունեն տապալման վտանգ…Նշված հատվածից հեռացվել է 80 ծառ, տնկվել է ցերսիս տեսակի 90 ծառատեսակ, լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ, որոնք տարբեր տարիների տնտեսվարողների կողմից փակվել էին»:

Մանրամասն տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Նինա Ստեփանյան-Ղանդիլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31