Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. ՊՆ արձագանքը, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում

Մարտ 24,2025 09:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:

ՊՆ արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում:

Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:

Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:

Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից կառանձնացնեմ 3-ը:

Առաջին՝ սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:

Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:

Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալ, ապա նա անպայման առիթը կգտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31