Այսօր Գյումրու «Մուշ» թաղամասում մեծ հանրահավաք անցկացնելուց հետո «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին, որոնցից մեկը վերաբերվում էր հսկայական այդ թաղամասն առնետանոցի վերածվելուն։ Բանն այն է, որ հենց այստեղ է գտնվում քաղաքի գլխավոր աղբավայրը, որի պատճառով գարշահոտություն է տարածվում ողջ թաղում։
Ընդդիմադիր դաշինքի թեկնածուն, որը հաջողակ գործարար է, տեղեկացրեց, որ երեկվանից սկսել է բանակցություններ այս թաղում աղբի վերամշակման գործարան հիմնելու շուրջ։
«Բոլորդ տեղյակ եք, ես նաև մեր «Ստրոմմաշինա» գործարանի՝ «Քարհատ մեքենայի» տնօրենն եմ, որտեղ էս վերջերս արտադրեցինք հոսանքագծեր՝ կոշտ թափոնների վերամշակման, փորձելու ենք վնասակար նյութեր արտազատող կոշտ թափոնները վերամշակել և դարձնել օգտակար մեր առօրյա օգտագործման համար։
Կարդացեք նաև
Նույն մարդկանց հետ քննարկվել է աղբի վերամշակման գործարան հիմնելու հարցը։ Ամենացավալի հարցերից մեկը «Մուշ» թաղամասում աղբանոցի առկայությունն է, որը ամբողջ թաղամասը վերածել է առնետանոցի․ բնակիչներից շատ բողոքներ ենք լսում, որ առնետները վխտում են, օդը, որը մեր երեխաներն են շնչում, աղտոտված է։
Լինեմ քաղաքապետ, թե չլինեմ, ստանձնեմ քաղաքի կառավարումը, թե ոչ, երեկվանից սկսել ենք քննարկումները Գյումրիում աղբի վերամշակման գործարան հիմնելու։ Այդ գործարանը «Մուշ» թաղամասի բնակիչներին կազատի գարշահոտությունից ու առնետներից, ինչպես նաև վնասակար նյութերից»,-ասաց թեկնածուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ