Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ.
Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ բոլորիս անունից հաստատում եմ դա, քանի որ մենք մեկ թիմ ենք:
Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով:
Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից․ սա հանդիպումից հետո տեղի ունեցած երկար քննարկման արդյունք է:
Դու ընդամենը նիկոլի դրածոն ես և նրա պես ամեն գնով աթոռին կառչած պաշտոնամոլ ես։ Եթե պատիվ ունենայիր, հավաքականի նախկին անհաջողություններից հետո դու վաղուց պետք է հրաժարական տայիր, բայց դու անկարող ղեկավար լինելով, դողում ես պաշտոնդ կորցնելու համար և երեսդ պնդացրած շարունակում ես հայկական ֆուտբոլը տապալել։
իսկ չի լինի, որ դու պարզապես հեռանաս թողնես ֆուտբոլը մեր երկրում վերջնական չմեռնի քո ձեռքով
«…անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից»
Այս մարդն իրեն նույնացնում է ֆուտբոլի հետ։ Այդ առումով ավելի նման է Լյուդովիկոս 14-րդին, քան Նիկոլին։