ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․
«Երբ հանդիպումը սկսում ես այդպես՝ երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո՝ երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։
Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»։