Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլև մեր ժողովրդի ինքնության և գոյության համար. Գառնիկ Դանիելյան

Մարտ 23,2025 19:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Oրերս Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել է մեզ պարտադրվող, մինչ օրս չհամաձայնեցված երկու պահանջները ևս։

Մինչ իշխող Քաղաքացիական պայմանագիրը փորձում է սա ներկայացնել որպես հաղթաթուղթ, Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։

Սրանից բացի, առաջ են քաշվում միջանցքի տրամադրման, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, հայ-ադրբեջանական սահմանից դիտորդների դուրս բերման, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ նախապայմանները։

Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝ միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ունի 0 վստահություն։

Խաղաղության ձեռքբերումը պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը։ Բայց այդ ճանապարհին մենք չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը, հրաժարվենք ազգային իղձերից, արժեքներից, պատմությունից։

Այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլ, նախևառաջ, մեր ժողովրդի ինքնության և գոյության համար։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում այս փաստաթուղթը և թույլ չտա, որպեսզի այն վաճառեն իր վրա որպես Խաղաղության համաձայնագիր։

Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31