Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանչիսկոս Պապ․ Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ազրպէյճանը համաձայնութեան եկան խաղաղութեան համաձայնագիրի վերջնական ձեւին վրայ․ Vatican News

Մարտ 23,2025 18:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:25
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօրուան աւետարանին առակը կը խօսի Աստուծոյ համբերութեան մասին, որ մեզ կը խրախուսէ մեր կեանքը դարձնելու դարձի ժամանակ։ Յիսուս կ՛օգտագործէ անպտուղ թզենիին պատկերը, որ պարտիզպանը չուզեր կտրել, այլ կ՛ուզէ խնամել ու տեսնել եթէ «մի գուզէ պտուղ տայ ապագային» (Ղուկ. 13,9)։ Այս համբերատար պարտիզպանը Տէրն է, որ հոգատարութեամբ կը գործէ մեր կեանքի արտին մէջ ու վստահութեամբ կը սպասէ մեր դէպի իրեն վերադարձը». Ֆրանչիսկոս Պապին Կիրակի` 23 Մարտին տարածուած Մարեմեան աղօթքի գրաւոր խորհրդածութեան նիւթն է սա, որ հրատարակուեցաւ կէսօրին, Նորին Սրբութեան Ճեմելլի հիւանդանոցի մէկ պատշգամէն յայտնուելէն մի քանի վայրկեաններ առաջ, նախ քան այսօր նախատեսուած վերադարձը Վատիկան, 38 օրեր ամբողջ բուժում ստանալէն ետքը Ճեմելլի բազմաբուժարանին մէջ ուր գացած էր անցեալ 14 Փետրուարին։

Վիշտ Կազայի վրայ իսրայէլական ռմբակոծումներուն ի տես

«Կը հայցեմ` որ անմիջապէս լռեն զէնքերը, եւ քաջութիւն դրսեւորուի վերսկսելու երկխօսութիւնը, որպէսզի ազատ արձակուին պատանդները ու հասանելի ըլլայ վերջնական զինադադար մը։ Կազայի մէջ մարդասիրական իրավիճակը դարձեալ շատ ծանր է եւ կը պահանջէ հակամարտող կողմերուն ու միջազգային հասարակութեան անյապաղ յանձնառումը» կը գրէ Նորին Սրբութիւնը։

Հայաստան – Ազրպէյճան

«Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ազրպէյճանը համաձայնութեան եկան խաղաղութեան համաձայնագիրի վերջնական ձեւին վրայ։ Յոյսով եմ, որ ան կը ստորագրուի որքան հնարաւոր այնքան շուտ և կը կարողանայ նպաստել Հարաւային Կովկասի մէջ կայուն խաղաղութեան հաստատումին», եղաւ Ֆրանչիսկոս Պապին այլ մէկ մաղթանքներէն մին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31