Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները ՆԳՆ շենքի մոտ ճանապարհը փակեցին, հետո բացեցին․ ՆԳՆ պաշտոնյան պատասխանեց նրանց հարցերին

Մարտ 23,2025 18:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիները բողոքի ցույց արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն ու ցույցը շարունակեցին այնտեղ։ Փաստաբան Ռոման Երիցյանը երեք հարց ուղղեց ոստիկանության փոխգնդապետ Ղազարյանին։ Նա հարցրեց՝ ինչո՞ւ մինչեւ հիմա Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները ձերբակալված չեն։ Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց՝ որովհետեւ նախաքննության մարմինը նման որոշում չի կայացրել։ «Ծառայողական վարույթի շրջանակներում հնարավո՞ր է ոստիկանի պաշտոնավարումը կասեցնեք»,- հարցրեց փաստաբանը։ Փոխգնդապետը պատասխանեց, որ եթե միեւնույն դեպքի շրջանակներում կա քրեական վարույթ, ապա կարգապահական վարույթն ինքնըստինքյան կասեցվում է։ Իսկ կասեցված վարույթով որեւէ գործողություն չի իրականացվել։ Ռոման Երիցյանը նաեւ հարցրեց, թե ինչո՞ւ է ՆԳՆ-ն մարդկանց կանչում ու ստիպում իր դեմ հաղորդում ներկայացնել։

Զրույցի արդյունքում Ռոման Երիցյանն արձանագրեց, որ ոստիկանության ներկայացուցիչը հստակ պատասխան չտվեց իր հնչեցրած հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա ցույցի ընթացքում իր ելույթում Ռոման Երիցյանն ասաց նաեւ, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցից հստակ երեւաց՝ նախարարը ոստիկաններին ասել է՝ նույն ոճով շարունակեք։

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը եւս անդրադարձավ Արփինե Սարգսյանի հայտարարություններին։ Նարե Սիմոնյանը հայտարարեց, որ Արփինե Սարգսյանն իր ելույթով կանաչ լույս է վառում խոշտանգումների ու քաղաքական հետապնդումների համար

Մանրամասները՝ տեսանյութում 

Ցույցի մասնակիցները փակել են ճանապարհը։ «Ճանապարհը փակում ենք եւ սպասում՝ մինչեւ ՆԳՆ-ն մեզ պատասխան կտա»,- հայտարարեցին նրանք։ Այնուհետեւ բացեցին ճանապարհը՝ ՆԳՆ պաշտոնյան պատասխանեց նրանց հարցերին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31