Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող Miami Open presented by Itau մրցաշարի երկրորդ շրջանում 1 ժամ 19 րոպեում 7:6, 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ: Խաչանովի հաջորդ մրցակցի անունը կհրապարակվի տուրի ավարտից հետո:
Նույն մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, WTA 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը երկրորդ շրջանում միեւնույն 3:6 հաշվով երկու սեթում պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: