Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։
Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.
- Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։
- Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։
- Պահպանվել է 30 թեղի։
- Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։
Լուսանկարը՝ Նինա Ստեփանյան-Ղանդիլյանի ֆեյսբուքյան էջից
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Իսկ երևանցիների մեծ մասը կարծում է, որ ներկայիս քաղաքապետարանի ղեկավար կազմն ավելի շատ է կորցրել իր կենսունակությունը, քան հատվող թեղիները։
Խորհրդավոր է նաև, որ նոր տնկվող ծառերը լինելու են հուդայածառեր, քանի որ քաղաքապետարանի ղեկավար կազմը ժողովրդի նկատմամբ Հուդայի ֆունկցիաներ է կատարում։