Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների տասնյակում

Մարտ 23,2025 13:25

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը յոթերորդ տուրում:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնի դերը ստանձնել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը 5,5 միավորով առաջատարների տասնյակում է եւ կես միավոր է զիջում երեք առաջատարներին՝ Բաադուր Ջոբավային, Մաթիաս Բլյուբաումին եւ Արյան Տարիին: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը 5,0-ական միավորով մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում են եւ շարունակում են պայքարը մեդալների համար:

Այսօր կայանալու է ութերորդ տուրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31