Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի։ Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։
Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։
Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ի՞նչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր տիրոջ պարտապաններին՝ թեթևացնում է նրանց պարտքերը մասնակիորեն:
Թեև տնտեսն «անիրավ» էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց։
Այս առակը Հիսուս Քրիստոս պատմեց՝ ամենքիս պատգամելով, որպեսզի հոգևոր կյանքում մենք էլ ամեն ջանք ու եռանդ գործադրենք՝ ապահովելու համար մեր փրկությունը։
Կարդացեք նաև
Առակում ասվում է․ «Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. 16:8): Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ. 16:9):
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ էՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ