Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն»-ը դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի և այլ պաշտոնյաների դեմ․ «Ազատություն»

Մարտ 22,2025 23:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն»-ի վեց լրագրողների և այլոց խումբը դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի և այլ պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով հանրային ֆինանսավորում ստացող հեռարձակող լրատվամիջոցներն ապօրինաբար փակելու մեջ։

Երեկ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան ներկայացված հայցադիմումը մեղադրում է Թրամփի վարչակազմին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) նկատմամբ «սղոցային» մոտեցման համար՝ մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների նախագահի ստորագրած հրամանագրի պատճառով։

Այդ հրամանագրով կրճատվեցին յոթ դաշնային գործակալություններ, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալությունը։ Ժամեր անց «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներն ուղարկվեցին վարչական արձակուրդի, լրատվամիջոցի գրասենյակը փակվեց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31