Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի շենքի դուռն ու ապակիները և ներս մտել. Ermenihaber.am

Մարտ 22,2025 23:40

Ermenihaber.am-Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո երկրի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը։ Միջանկյալ նշենք, որ Իմամօղլուն կասկածվում է կաշառակերության, կոռուպցիայի և ահաբեկչության օժանդակման մեջ։ Ցույցերը շարունկավում են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Չորումում, Անթալիայում, Սաքարիայում, Մերսինում, Մալաթիայում, Բուրսայում և Քոնյայում։

Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո ցուցարարները կոտրել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի դուռն ու ապակիները և ներս մտել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ Թուրքիայում բողոքի ակցիաների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 343-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31