Լրահոս
Օրվա լրահոսը

Աբդուլլահ Գյուլ․ Ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին․ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն. Ermenihaber.am

Մարտ 22,2025 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ  Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Նա մասնավորապես նշել է․

«Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի և շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին: Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

Ըստ Գյուլի՝ մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի, և որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության և բանաձևերի միջոցով,  և նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։

«Հիշենք, թե ինչպես հանրային խիղճն չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»,- ընդգծել է Գյուլը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31