Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ օրերին գնալու ենք Հայաստանի տարբեր մարզեր՝ «Չեմ վստահում» նախաձեռնությունը այնտեղ շարունակելու». Սուրեն Եդոյան

Մարտ 22,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վեցերորդ օրն է՝ Սրբազան պայքարի  երիտասարդների նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվում է «Չեմ վստահում» խորագրով ակցիա:

«Ակցիայի հիմքում ընկած է ներկայիս իշխանություններին անվստահություն հայտնելը: Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող քաղաքացիներ այս պահին գտնվում են Բաքվի բանտերում եւ այս իշխանությունների կողմից չենք տեսնում որեւէ  գործողություն, աջակցություն մեր ռազմագերիներին: Հակառակը, օր օրի վրա տեսնում ենք զիջումներ: Դրանք անընդունելի են մեզ համար եւ մենք անհամաձայնություն ենք հայտնում դրանց այս գործողությունների միջոցով:

Բավական մեծ արձագանք ենք ստանում ՀՀ հանրության կողմից թե մեդիա դաշտում, թե այսպես, գետնի վրա: Պարբերրաբար մոտենում են մեծաթիվ քաղաքացիներ եւ մեր նախաձեռնության երիտասարդների հետ շփվելով՝ հայտնում են իրենց աջակցությունը:

Մոտակա օրերին գնալու ենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր՝ մեր նախաձեռնությունը այնտեղ շարունակելու: Բայց ակցիան Երեւանում շարունակվելու է: Այսինքն, միասնական ուժերով մենք անվստահություն ենք հայտնելու ներկայիս իշխանություններին, ձնագնդի էֆեկտով չվստահելը օր-օրի աճելու է եւ այս նախաձեռնությունը հասնելու է հաջողության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սրբազան պայքարի» երիտասարդական նախաձեռնության անդամ Սուրեն Եդոյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ  այցած հինգ օրերին քվեատուփերի մեջ գցվել են հազարավոր քվեաթերթիկներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31