Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. Interfootball.am

Մարտ 22,2025 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանական «Կայզերսլաութերին» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից, հայտնել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում.

«Ցանկանում եմ հայտարարություն անել Հայաստանի հավաքականի խաղացողներից Ռանոսի վերաբերյալ, որը փաստացի պահանջում էր խաղալ վաղը: Իմ կարիերայում նման բան չէի տեսել, որ խաղացողն ասի. «Եթե չլինեմ մեկնարկային կազմում, կհեռանամ թիմից»: Այսպիսով՝ նա հեռացել է թիմից ու չի լինի: Եթե նման բան ես անում, ուրեմն՝ թիմի խաղացող չես։

Բոլորը գիտեն պատճառը. նա Երկրորդ Բունդեսլիգայում նախորդ 3 ամիսներին 30 րոպե է խաղացել, հիմա տեղ է ուզում մեկնարկային կազմում»,- նշել է հոլանդացի մասնագետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31