Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր է․ հայտարարություն

Մարտ 22,2025 20:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության համատեղ հայտարարությունը

2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ։ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը խոսել է Գյումրու՝ ՌԴ-ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին։ Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։

Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինքնին խնդրահարույց է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։

Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են։ Դրանք խաթարում են Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, ինքնիշխան և իրավական պետության սկզբունքները։

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պարտավոր է խստորեն հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին, որով ուղղակիորեն արգելվում է օտարերկյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչությունը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 23-ի 1-ին մաս, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Հոդված 40․8-ի 1-ին մաս)։

Գտնում ենք, որ ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության ու ներգործության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատական և արձագանք ստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից։ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր բացառելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31