Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչո՞ւ պիտի իմ ժամանակը ծախսեմ»․ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը հպանցիկ անդրադարձել է հայ – ադրբեջանական հակամարտությանը․ «Ազատություն»

Մարտ 22,2025 17:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն» – Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը շատ հպանցիկ անդրադարձել է նաև հայ – ադրբեջանական հակամարտությանը:

Ամերիկայի նախագահի բանագնացի առաքելության մասին խոսելիս՝ Ուիթքոֆը նշել է, որ տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ ԱՄՆ-ն այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում:

«Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչո՞ւ պիտի իմ ժամանակը ծախսեմ, կամ որ ավելի վատ է՝ Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ: Ինչո՞ւ պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ մի հակամարտություն ավարտել երկխոսությամբ, բայց արդյունքում չկարողանանք անել դա: Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավվում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում՝ մենք սա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող: Ընդ որում՝ այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին ու ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին», – ասել է Ուիթքոֆը:

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել՝ ԱՄՆ-ն ժամանակ ծախսելո՞ւ է հայ – ադրբեջանական կարգավորման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31