Այսօր Aravot.am-ը «Ձորի մայլա» թաղամասում քարոզարշավ անցկացնող Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե իր վերջին բարձրաձայնումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակո՞ւմ է վարչական ռեսուրսներն իր դեմ կիրառել։
Հիշեցնենք, Մուշ թաղամասում անցկացրած քարոզարշավի ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ ամբողջ պետական ապարատն աշխատում է իր դեմ, նույնիսկ հրահանգել են ընտրողներին՝ ընտրական տեղամաս մտնելիս՝ Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը դուրս բերել, որպեսզի ցույց տան, որ նրան չեն ընտրել։
Ասում եմ՝ ինչ ուզում են անեն, ինչքան ինձ համար պրոբլեմ ստեղծեցին, էնքան հեղափոխություն կլինի, լավ իմանան, ոնց որ Թուրքիայում է (ի նկատի ունի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ զանգվածային բողոքի ցույցերը` Ա․Ն․): Թող վարչական ռեսուրսներն իմ նկատմամբ շուտ անեն, ինձ բանտարկեն, որ երկիրը միանգամից փոխվի ու ամեն ինչ վերջանա․․․
Հիշեք, էս ժողովուրդը ինձ մենակ չի թողնի, կոնկրետ եմ ասում, մի հատ հանկարծ բան եղավ, հեղափոխությունը կլինի Գյումրիից, սա միանշանակ թող գիտենան»,-ասաց Վարդան Ղուկասյանն ու հեռացավ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ